Մարտի 16-20. առցանց ուսուցման առաջադրանքներ

 Մարտի 16
Ընտրի՛ր նկարներից մեկը, բովանդակության համաձայն շարադրություն գրի՛ր: Հորինի՛ր նաև վերնագիր:
Մարտի 17
1. Կարդա՛ Չարենցի մասին պատմող հետաքրքիր դեպքեր:  Համացանցից, գրքերից տեղեկություն հավաքի՛ր և շարքին մի հետաքրքիր դեպք էլ դու ավելացրո՛ւ:
Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրուհին,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…
Մարտի 18 
1. Խմբագրի՛ր տեքստը (ուղղի՛ր կետադրական, ուղղագրական, մտքի սխալները, շարադասությունը):
Հիմա ամբողջ աշխարհով տարածված էր «Կորոնավիրուս» — ը որը մեծ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: 2019 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին Չինաստանը հայտարարություն տարածեց, որ հայտնաբերվել է նոր վիրուսի տեսակ, որը անվանվել է «Կորոնավիրուս»: Նրանք ուտելիքը ախտահանում են սպիրտով, նոր ընդունում: Կորոնավիրուսը սկսեց շատ մեծ արագությամբ տարածվել ամբողջ Չինաստանով մեկ, իսկ հետո արդեն աշխարհի տարբեր երկրներում: Վիրուսը առաջացել է Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում,  գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկաներից մեկում: Վիրուսի արագ տարածումից հետո փակվեցին բոլոր ճանապարհները դեպի Ուհան քաղաք: Վիրուսից պաշտպանվելու համար մարդիկ կրում էին բժշկական դիմակներ և տանից դուրս չէին գալիս: Չինաստանի քաղաքացիները խանութից գնում են ահռելի չափաբաժիններով ուտելիք, որպեսզի ինչքան հնարավոր է երկար ժամանակ տանից դուրս չգան և չվարակվեն վիրուսով: Վիրուսից պաշտպանվելու համար նաև հարկավոր է ձեռքերը հաճախ լվանալ, հարկավոր է բարևելուց ձեռք սեղմելով կամ համբուրելով չբարևել: «Կորոնավիրուս» — ը դարձել է շատ ու շատ մարդկանց մահվան պատճառ, աշխարհում Կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 100.000-ը, «Կորոնավիրուս» — ից մահացածների թիվը այս պահին  կազմում է 3070, բայց գուցե դա իրական թիվը չէ, և մեզ չեն ասում իրական մահացածների թիվը խուճապի չմատնելու համար:  Կորոնավիրուսը առաջացել է Չինաստանում, որից էլ օդակաթիլային ճանապարհով անցել է շատ ու շատ երկրներ:
Մարտի 19 
Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:
1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:
2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:
3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:
4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:
 
Մարտի 20 
Աշխատել անհատական նախագծերով
  • Թարգմանություն. կայքեր, որոնցից կարող եք օգտվել
  • Ստեղծագործական նախագիծ. թեման ընտրում եք ինքնուրույն
  • Ռադիոթատրոնի ստեղծում
  • Անհատական tv
  • Կարդում ենք Արևմտահայ գրականություն
  • Ընթեցանություն սեփական նախաձեռնությամբ
  • Առաջարկում եմ ընթերցել
  • Մեդիաընթերցումներ
  • Մենախոսություններ տարբեր թեմաներով
  • Քերականական առաջադրանքներ

Թողնել մեկնաբանություն